Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ խոշորագույն առևտրային գործարք կնքելու մասին:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ըստ համաձայնության՝ ճապոնական ապրանքների համար 15 տոկոս մաքսատուրք կսահմանվի։ Ավելի վաղ Թրամփը սպառնում էր օգոստոսի 1-ից 25 տոկոսի մաքսատուրքեր սահմանել Ճապոնիայի դեմ: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Տոկիոն իր ցուցումով Միացյալ Նահանգներում 550 միլիարդ դոլարի ներդրում կկատարի։ Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն 90% շահույթ կստանա, այլ մանրամասներ նախագահը չի հայտնել։ «Միշտ հիանալի հարաբերություններ ենք ունենալու Ճապոնիայի հետ»,- շեշտել է Թրամփը։
Ճապոնիայի վարչապետը նշել է, որ նախքան մեկնաբանություն տալը, պետք է գնահատի Վաշինգտոնի հետ բանակցությունների արդյունքները և ուսումնասիրի Թրամփի հայտարարած գործարքի մանրամասները։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան