Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան - Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց - Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: