Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ):
Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:
-
արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից.
-
առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում.
-
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից.
-
արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր.
-
արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: