Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝
-
բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
«Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
-
ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
-
անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
-
տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
-
ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։
Կոչ ենք անում բոլոր գործատուներին
-
ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
-
ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
-
խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։
Հիշեցնում ենք, որ տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։