Վահրամ Խոռխոռունու սպանությունից 27 տարի անց գործով առաջին անգամ տուժող է ներգրավվել: Պաշտպանության նախկին փոխնախարարի որդին ինքն է դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ տասնամյակների վաղեմության գործի նյութերին ծանոթանալու և տուժող չներգրավելու դրդապատճառները հասկանալու համար: Վարույթ իրականացնող մարմինը այժմ ի թիվս բազմաթիվ այլ «ինչու»-ների փորձում է հասկանալ՝ տուժող կողմին վարույթից զերծ պահելը դիտավորությա՞մբ, թե՞ այլ հանգամանքներով է պայմանավորված եղել: Գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը, ի դեպ, երկու ամսով կալանավորվել է:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: