Հայաստանը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնում. վարչապետի մամուլի խոսնակի արձագանքն է Ալիևի վերջին հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», Նազելի Բաղդասարյանը Հայաստանի նկատմամբ թաքնված տարածքային պահանջ է համարում և ընդգծում՝ դա անընդունելի է:
Բաղդասարյանը հիշեցնում է վարչապետի հայտարարությունը՝ ՀՀ տարածքում ներդրումային որևէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից և իրավազորությունից անդին:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: