Հայաստան-Ֆրանսիա զարգացող հարաբերություններին զուգահեռ ֆրանսալեզու հարթակներում ապատեղեկատվական արշավ է սկսվել: Թիրախում Երևանի և Փարիզի միջազգային հեղինակությունն է։ Ապատեղեկությունն այնքան է տարածվել, որ France 24 հեռուստաալիքը ստիպված է եղել հերքել փաստերով։ Լրատվամիջոցը նաև պարզել է, որ արշավներից մեկի հետևում պրոռուսական ուժեր են թաքնված։
Ըստ կանխատեսումների՝ հիբրիդային նման հարձակումները առաջիկայում էլ ավելի են սաստկանալու. հաջորդ տարի մեր երկրում սպասվում է խորհրդարանի ընտրություն: Փորձագետները կարծում են, որ տարածվող կեղծ լուրերը պետք է հատ առ հատ հերքել, որ տեղեկատվական թափոնները չաղտոտեն մեր էկոհամակարգը։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։