• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անցած 6 ամսում Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը
Իրավունք
17:2619 Հլս, 2025

Անցած 6 ամսում Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը

Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա են եղել նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
 
Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ղեկավարները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ու կատարված աշխատանքները։
 
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է հանցագործության 1643 դեպք, որից բացահայտվել է 1273-ը։
 
1643 դեպքից միայն մոտ 16 տոկոսն է վերաբերում Քրեական ոստիկանության գործառույթներին։ Կիսամյակի արդյունքներով բացահայտումը կազմում է 57․1 տոկոս, նվազում է արձանագրվել հրազենով կատարված հանցագործությունների դեպքերով։
 
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում արձանագրվել է 305 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
 
Անցած 6 ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանցագործություններն 90 դեպքով նվազել են։
 
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է հանցագործության 172 դեպք, որից բացահայտվել է 132-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, աճել՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները։
 
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում արձանագրվել է 222 հանցագործություն՝ 2-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։
 
Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 136 դեպք, որոնց մեծամասնությունը հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են։ 136 դեպքից բացահայտվել է 122-ը։ Մեծ ծանրաբեռնվածություն է առկա տնային կալանքի ուղեկցումների մասով, որը թեև վերապահված չէ Ոստիկանությանը, սակայն իրականացվում է՝ ելնելով տնային կալանքի տակ գտնվող անձանց շահերի պաշտպանությունից։
 
Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակն այս տարվա 6 ամիսների ընթացքում սպասարկել է 6683 ահազանգ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 82 տոկոսով ավելի է։ Կոտայքի պարեկները բացահայտել են հանցագործության 637 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազումը շարունակում է մնալ գերխնդիր։
 
Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության համար և մանրամասն անդրադարձել է մի շարք հարցերի։ Նախարարն ընդգծել է, որ դեռևս չի գոհացնում յուրաքանչյուր սպասարկվող տարածքում հանցագործությունների պատճառների և պայմանների խորքային վերլուծությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գնահատել թե՛ հանցագործությունների աճի, թե՛ նվազման միտումները։ Նրա խոսքով՝ արդի մարտահրավերները պահանջում են ոչ միայն արձանագրել իրավիճակը, այլ նաև հասկանալ դրա հիմքում ընկած գործոններն ու զարգացումները՝ այս գործում կարևորելով յուրաքանչյուր ծառայողի ներգրավածությունը։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման առումով վերահաստատվել է, որ ընթացիկ տարում ուշադրություն է դարձվելու դրանցով մեղադրյալ ներգրավված անձանց թվին՝ հանձնարարելով վերլուծել նաև այն դեպքերը, որոնք ոստիկանության հաշվառումներով համարվում են բացահայտված, սակայն դեռևս անձանց չի տրվել դատավարական կարգավիճակ։
 
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ նախարարը կրկին ընդգծել է, որ կարևորը ոչ թե արձանագրությունների քանակն է, այլ դրանց բովանդակությունը, և հանձնարարել է ինտենսիվացնել ճանապարհային անվտանգության բաղադրիչով խախտումների բացահայտումը, գյուղական և բակային այցերը, բնակչության հետ շփումները։
 
Նախարարը կարևորել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցությունը, համայնքների հետ շփման ակտիվացումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է չսահմանափակվել միայն գրանցված արդյունքներով և քաղաքացիների հետ ակտիվ շփման շնորհիվ գույքագրել առկա խնդիրները, վերհանել դրանց պատճառներն ու նախանշել արդյունավետ լուծումներ։ Նախարարը հանձնարարել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ փոխգործակցությունը գնահատող ցուցիչներ սահմանել, ինչը թույլ կտա փաստահեն գնահատականներ տալ համագործակցության մակարդակի մասին։
 
Նախարար Սարգսյանը, անդրադառնալով հասարակական կարգի և անվտանգության պահպանմանը, հատուկ ընդգծել է, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է և անհրաժեշտ է ուժերի կետրոնացմամբ ապահովել 24-ժամյա հսկողություն ու կանխարգելում ոչ միայն հասարակական վայրերում, այլև ավտոճանապարհներին՝ բացառելով դեպքերն ու պատահարները։
 
Քննարկվել են անչափահասների շրջանում կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, կադրային համալրումների ու ատեստավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ծառայողական կարգապահության, պատշաճ փաստաթղթաշրջանառության ապահովման, նյութատեխնիկական հագեցվածության հարցերին։ Քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար Կոտայքի մարզային քրեական ոստիկանության հերթապահ խմբին հատկացվել է նոր ավտոմեքենա, առաջիկա ամսվա ընթացքում կհամալրվի նաև բաժինների ավտոպարկը։
 
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Արփինե Սարգսյանին վստահեցրել է, որ մարզում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները պատշաճ կկատարվեն։ Նրա ընդգծմամբ՝ հանցագործությունների դեմ պայքարում պետք է ընկած լինի նաև օպերատիվ աշխատանքի հիմքում ունենալով նախորդ տարիների բացահայտումների վերլուծությունը։
 
Նույն օրը ՆԳ նախարարը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, ջոկատի տեխնիկական հագեցվածությանն ու սարքավորումներին։ Արձանագրվել է, որ շենքային պայմանները ոչ բարվոք են և պետք է դիտարկել մոդուլային շենքի նախագծման հնարավորությունը։
 
Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում նախարար Սարգսյանը եղել է նաև հաշվառման-քննական բաժնում, շրջել վարորդական վկայականների տրամադրման, քննական, դիմումների ընդունման և քաղաքացիների սպասարկման սենյակներում։ Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, որոնք դրական են գնահատել սպասարկման և մատուցվող ծառայությունների որակը։
Դիտումների քանակ22
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015