Երևանի ուրարտական ժառանգությունը՝ Էրեբունի ամրոցով, Կարմիր բլուրով և Բիայնական դամբարանով, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում: 1995-ից հետո մինչև 2024-ը Հայաստանից որևէ հայտ չի ներկայացվել Համաշխարհային ժառանգության կոնվենցիային: Նախորդ տարվա հայտը Տիրին կատարի վիշապաքարերի և մշակութային լանդշաֆտների վերաբերյալ էր: Թեև նախնական ցանկում ներառվելը արդեն իսկ մեծ հեռանկարներ կարող է բացել, մասնագետները աշխատանք կտանեն հուշարձանները հիմնական ցանկում ընդգրկելու համար:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան