ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության անելիքներին, քննարկվել են աշխատանքային բնույթի այլ հարցեր։