Հայաստանի տարբեր հատվածներում ակտիվացել են թունավոր օձերը, ամենաթունավորները հանդիպում են Արարատյան դաշտում, Կոտայքում, Մեղրիում և Վայոց ձորում: Մասնագետները, այսպես ասած, հայկական օձերին առանձնապես նախահարձակ չեն համարում, սակայն եթե կծում են ինչ-որ մեկին, կտրականապես խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժմամբ, այլ անհապաղ պետք է դիմել մոտակա բժշկական կենտրոն:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան