ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր երկրի հետ համագործակցության ակտիվացրել է, որովհետև այդ ուշադրությունը շատ ակտիվ է, և դա լավ է, և մենք ողջունում ենք դա: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք պարզապես, որ այդ համագործակցությունը ձևավորվի և ձևակերպվի այնպես, որ ինքը լիարժեք համապատասխանի փոխադարձաբար այն ռազմավարության շրջանակներին և տրամաբանությանը, որ մենք Միացյալ Նահանգների հետ ունենք»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության հաստատման հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Ֆրանսիայի հետ կա նախագիծ, որի շուրջ աշխատում ենք, և հույս ունեմ, որ առաջիկայում կհամաձայնեցվի. խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է, և պատեհ պահի, համոզված եմ, որ կստորագրվի»: