Ասում են՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում կամ ծավալելու է: Ես հարց եմ տալիս՝ Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնել, որ կարող է իրեն պահել այնպես, ոնց որ փորձում է պահել ՀՀ-ում: Եթե հանկարծ իր քաղաքացիության երկրում գլխում նման միտք ծագի, չի թողնի, որ ուրիշները բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռչի հնարավորինս բարձր հարկից: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:
«Ես ասում եմ՝ կներեք, ՀՀ-ն прoхoдной дво՞р է,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով իր գրառումը Կալուգայի Նիժնի Տապռի մասին, ապա հավելեց,- ես ասում եմ՝ հարգելինե՛րս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ եղեք: Սա պետություն է, և ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Այսինքն՝ ի՞նչ, ժողովո՛ւրդ ջան, համարում ենք, որ կիսաբաց բաժնետիրական ընկերություն է, մեկը որոշում է մեկին ղրկի, մեկը որոշում է մյուսին ղրկի, գալիս են, կարճաթև բաները հագնում են, ասում են՝ դե մենք՝ մեր ձևով, մենք էլ՝ մեր ձևով: Մենք էլ ասում ենք՝ վա՛յ...
Ու սենց պահին պետութան համը երկար ժամանակով մնալու է բերանները: Եվ ես սա ասում եմ արդեն ոչ թե որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ, սա ասում եմ, որպես ՀՀ վարչապետ՝ ժողովրդի կողմից ընտրված»:
Հիշելով դահլիճում գտնվող լրագրողների մեկի՝ նախորդ ասուլիսին հնչեցրած հարցը՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Չաքուչը յուղած, պատրաստ, իմ աշխատանքային սեղանին դրված է, և ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, պետականության նկատմամբ ոտնձգություն անել, ժողովրդի տված պողպատե մանդատը գործելու է ու գործում է»:
«Ամեն մեկը գրպանում 6 անձնագիր ունի, գալիս է Հայաստանը փրկելու»,- հավելեց վարչապետը: