ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։
«Շնորհավորել եմ պարոն Մեխակյանին և հաջողություններ եմ մաղթել առաջիկա աշխատանքում։
Ընդգծել եմ` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար»,- ասված է գրառման մեջ։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: