Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 18.9°C:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։
Հանրային լողափերում քաղաքացիների մուտքն անվճար է։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
-
խաղահրապարակ.
-
հանդերձարաններ.
-
շվաքարաններ.
-
ցնցուղարաններ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։
Լողափերում գործում են՝
-
ջրափրկարարական ծառայություն.
-
բուժկետեր.
-
հասարակական կարգի վերահսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։