ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։
Նշենք, որ այս շինտեղամասում կատարվում են հողային պաստառի, մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։
Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ընթացիկ աշխատանքների, ժամկետների հետ կապված հարցեր։