Կոտայքում և Արգածոտնում բերքը վնասող ծղրիդների դեմ պայքարը, ըստ մասնագետների, այս տարի ուշ են սկսել: Չնայած դրոնով շուրջ 260 հա տարածքում թունաքիմիկատի տարածմանը՝ քայլող նորահայտ մորեխների դեմ պայքարը հաջողված չի կարելի համարել: Համայնքներում կարծում են, որ եկող տարի պայքարը պետք է ավելի շուտ սկսել, որպեսզի անտառներում ու ժայռերում ձվադրող ծղրիդները սարերից գյուղ չհասնեն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։