Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Ազիզ Նասիրզադեն և Յաշար Գյուլերը: Նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր:
Իրանական կողմի տվյալով՝ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանը չի վստահում հրադադարի ռեժիմին և պատրաստ է դիմակայել արկածախնդրության ցանկացած նոր գործողության:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի և անկայունության տարածմանը, սակայն պատրաստ է վճռականորեն պատասխանել ցանկացած ագրեսիայի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ գոհունակություն է հայտնել հրադադարի կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ միջուկային բանակցությունները կավարտվեն «խելամիտ համաձայնագրով, որն օգուտ կբերի Իրանին և տարածաշրջանին»: