Հուլիսի 15-ին՝ ժամը 18։51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին:
Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: