Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և միջազգային իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում: