Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում հանգստության վերականգնմանն ուղղված ջանքերին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Աբու Դաբիում։ Երկու ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտները, պայմանավորվել շարունակել երկկողմ բանակցությունները: Ավելի վաղ Փաշինյան-Ալիև հանդիպումը ողջունել էին Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը։
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: