Ռուսաստանի արտգործնախարարը Վոնսան քաղաքում հանդիպել է Հյուսիսային Կորեայի իր գործընկերոջ հետ:
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը, զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության բնագավառում: Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան մտադիր են նաև վերսկսել ծովային հաղորդակցությունը։
Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել, որ Փհենյանն ավելի վաղ հյուսիսկորեացի զինվորականների էր ուղարկել Կուրսկի մարզում կռիվներին մասնակցելու համար:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում Ռուսաստանին հետագա օգնության հարցը որոշում է անձամբ Կիմ Չեն Ընը: Մոսկվան արձագանքում է նման օգնության ձևաչափի և ուղղությունների մասին առաջարկներին»,- հավելել է ռուս դիվանագետը։