Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվայի» վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է վարչական վարույթ։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»,- նշվում է հաղորդագրության մեջ։