Ավարտվել են «Առաջին ալիք Ամերիկա» ընկերության գրանցման, հաշվառման և լիարժեք գործունեության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2024 թվականի ապրիլին, այժմ պատրաստ է գործել որպես ինքնուրույն իրավաբանական միավոր՝ ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Այս փուլում դադարեցվել են տնօրենների խորհրդի ժամանակավոր անդամների և տնօրենի լիազորությունները, որոնք կամավոր հիմունքներով իրականացրել են հիմնադիր փուլի իրավական և կազմակերպչական գործընթացները։
Ձևավորված նոր խորհրդում ընդգրկվել են հետևյալ անդամները՝
Գարի Թիթիզյան - «Հորիզոն» հեռուստաընկերության հիմնադիր,
Levon travel ընկերության հիմնադիր, Կալիֆորնիայի հայկական կյանքի ակտիվ անդամ
Կարեն Իսրաելյան - Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
Կարեն Մեյմարյան - Fat and happy beverages ընկերության հիմնադիր տնօրեն
Թոմաս Ալեքսանյան - Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ և գլխավոր տնօրեն
Մելինե Մայիլյան - Ճշմարտության և արդարադատության կենտրոնի համահիմնադիր, փաստաբան
Արաքսի Սիմիդյան - QueensCare-ի Նորարարությունների և Վարչական գծով գլխավոր պատասխանատու։
«Առաջին ալիք Ամերիկա» ընկերության տնօրեն է նշանակվել հեռուստատեսային ոլորտում բազմամյա փորձ ունեցող պրոդյուսեր Արա Բաղդասարյանը։
Այս կարևոր փուլով «Առաջին ալիք Ամերիկա»-ն անցում է կատարում կայուն և լիարժեք գործունեության՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական հանրային հեռարձակման ներկայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
