ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստան Ռուսաստանի որոշ քաղաքացիների մուտքի արգելքին: Զախարովան նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչի և այլ գործիչների մուտքի արգելքը համարել է անբարյացակամ քայլ, որը հակասում է ռուս-հայկական համագործակցության դաշնակցային բնույթին։ Նա նշել է, որ հարցը քննարկել են արտաքին գործերի նախարարները՝ մայիսին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին առաջարկել ենք կոնկրետ քայլեր և սպասում ենք Երևանի արձագանքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: