Լոնդոնի Կայսերական քոլեջի և Լոնդոնի հիգիենայի ու արևադարձային բժշկության դպրոցի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ հունիսի 23-ից հուլիսի 2-ը Եվրոպայի 12 քաղաքում ծայրահեղ շոգի հետևանքով զոհվել է մոտ 2300 մարդ։ Գիտնականները պնդում են, որ կլիմայի փոփոխության պատճառով մահացության մակարդակը կեռապատկվի:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ շոգից մոտ 1500-ի մահը՝ 65%-ը, կապված է կլիմայի փոփոխության հետ, որի պատճառով հետազոտված քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1-4°C-ով։ Նրանց գնահատականների համաձայն՝ Միլանի (317 մահ), Բարսելոնայի (286 մահ), Փարիզի (235 մահ), ինչպես նաև Լոնդոնի, Հռոմի, Մադրիդի, Աթենքի, Բուդապեշտի, Զագրեբի, Ֆրանկֆուրտի և Լիսաբոնի բնակիչների մահերըը կապված են կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացման հետ։
Մահացության մեծ մասը (88%) տեղի է ունեցել 65 տարեկան և բարձր մարդկանց շրջանում։ Ինչպես նշում են ուսումնասիրության հեղինակները, տվյալները ցույց են տալիս, որ շոգի պատճառով վաղաժամ մահվան ամենամեծ ռիսկի տակ են առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։