Հայաստանում ինկուբացիոն ծրագրեր շատ կան, սակայն դրանց շուկա մուտք գործելուց հետո աջակցող ծրագրեր չկան: Ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի՝ Փլագ ընդ Փլեյի մուտքը մեր երկիր կօգնի ստարտափներին՝ զարգացնել բիզնես գաղափարները, ստանալ խորհրդատվություն, կապվել ներդրողների հետ: Սա իր հերթին կնպաստի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Կառավարությունը 4 մլն դոլար է ներդնելու Փլագ ընդ Փլեյը Հայաստան բերելու համար:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան