Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցին, որը հարցականի տակ է դնում է ներկայիս խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով ««Վրացական երազանքի» անօրինական վարչակարգի կողմից գրավված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Խորհրդարանականները Վրաստանին կոչ են արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն, իսկ Եվրամիությանը՝ անհապաղ վերանայել Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլու և նրա շրջապատի՝ նրա ընտանիքի անդամների ու ընկերությունների նկատմամբ, մասնավորապես՝ սառեցնել նրա ֆինանսական ակտիվները, վերանայել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ու «առանց վիզայի» ռեժիմը: