Հուլիսի 3-6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
Օրեր առաջ նախարարը հայտնել էր, որ հունիսի 1-29-ն ընկած ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը՝ վերջին 3 օրերին։