Կա՛մ աշխատակիցների քանակը պետք է վերանայվի, կա՛մ աշխատաոճը. վարչական շրջանների կատարողական արդյունքը չի գոհացրել քաղաքապետ Ավինյանին: Գործակարգավարական խորհրդակցությանը քննարկվել են նաև վարչական իրավախախտումները, Երևանում բարձր ջերմատվությամբ լուսատուները ցածրով փոխարինելու, երթևեկության փոփոխությունների հարցերը: Հայտնի է դարձել նաև Շառլ Ազնավուրի հրապարակում մեծ շանսոնիեի արձանի պաշտոնական բացման օրը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան