Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի, Բագրևանդ թաղամասի 19-30-րդ փողոցների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Ծաղկաձոր քաղաքի Վ․Հարությունյան, Օրբելի Եղբայրների, Գրիգոր Մագիստրոսի փողոցների, Ծաղկունյաց հրապարակի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության
պահանջները: