Աշխարհում աշխատողների իրավունքների անկում է գրանցվում. զեկույցում արձանագրել է Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան: Երկրները գնահատվում են 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ մեկը նշանակում է, որ այդ երկրում աշխատողների իրավունքները բարձր դիրքերում են, իսկ 5-ը վատ, ընդ որում կա նաև ավելի բացասական գնահատական դա 5+ն է, որը նշանակում է, որ աշխատողների իրավունքները երաշխավորված չեն՝ օրենքի խախտման պատճառով:
Ինչ վիճակ է Հայաստանում. զեկույցում մեր երկրին տրվել է 3 գնահատական, որը տարածաշրջանում ամենաբարձրն է: Խնդրահարույց են համարվել գործադուլի իրավունքի տեսանկյունից օրենքի թույլ կետերը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով Հայաստանում գործադուլ անելու համար աշխատողները պետք է երկար ճանապարհ անցնեն, նախապես ժողովներ ու քվեարկություններ անեն: Եվ սրա հետ կապված Հայաստանը մշտապես դիտողություն է ստանում աշխատանքի միջազգային կազմակերպությունից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը զեկույցում մեր դիրքը դրական է համարում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի տեսանյութում։