Ազգային ժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդությունը: Գործն առնչվում է Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած տարիներին Սևան ազգային պարկում պետական հողատարածքը զավթելուն, այդտեղ առանց իրավունքի առանձնատուն կառուցելուն:
Ավելին՝ այդ տարածքում 5 տարի ծառայություն են իրականացրել ռազմական ոստիկանության ծառայողները: Լսելով գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Ազգային ժողովի նախագահն արձագանքել է. փաստորեն Ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողներին տարել են Սեյրան Օհանյանի տունը հսկելու։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։