Աֆղանստանում իշխանության եկած արմատական իսլամիստական «Թալիբան» շարժումը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի իրենց իշխանությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
«Թալիբանն այդ ուղղությամբ առաջարկել է մի շարք քայլեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում դեսպանատան նման գրասենյակի ստեղծում՝ աֆղանական խնդիրները լուծելու համար»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Ինչպես նշել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները, Վաշինգտոնը պահանջել է ազատ արձակել թալիբների գերեվարած ամերիկացուն: Ենթադրվում է, որ դա դուռ կբացի ավելի լավ հարաբերությունների համար:
Ավելի վաղ Կատարում թալիբների դեսպան Սուհեյլ Շահինը կոչ էր արել մյուս երկրներին հետևել Ռուսաստանի օրինակին և ճանաչել Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն ու նրա իշխանություններին: