Սա սադրանք էր: Հովիկ Աղազարյանենք զրկվել են քաղաքական քաշից: Իրենք կուսակցություն են ձևավորել, որը փորձում են վաճառել քաղաքական դաշտում: Այս պահին, ոնց հասկանում եմ, կամ գինը շատ ցածր է, կամ առնող չկա. քաղաքական գնի մասին եմ ասում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:
«Մարդիկ պատրաստ են ամենածայրահեղ քայլերն անեն, ընդհուպ սեփական պետության դեմ ցուցմունք տալու, սեփական պետության դեմ կեղծ մատնություն անելու, որպեսզի իրենք քաղաքական որոշակի գին ունենան ու կարողանան վաճառվել քաղաքական դաշտում:
Իրենք կարծում եմ՝ ներսում են փորձում գտնել հովանավորներ, բայց հասկանալով հանդերձ, որ ներսում գտնելու համար պետք է արտաքին ինչ-որ ուժերի, որոշակի ուժերի ուղղղվածություն ցույց տալ, ծառայություն մատուցել, իրենք փորձում են դա անել»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտել էր «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ, որից հետո Ազգային ժողովում վիճաբանություն էր սկսվել: Հովիկ Աղազարյանը սեղանին դրված ջրի շիշը նետել էր ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ: Պատգամավորը հեռացվել էր դահլիճից: