ԿԿարմեն Ղուկասյան

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը դահլիճից դուրս հրավիրեց Հովիկ Աղազարյանին

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. Հակոբ Արշակյանը դահլիճից դուրս հրավիրեց Հովիկ Աղազարյանին

ԱԺ-ում իրավիճակը քիչ առաջ թեժացավ այն բանից հետո, երբ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթն ավարտեց «Ռուսական կողմին խնդրում ու կոչ եմ անում՝ չտրվել մեր սադրանքներին» նախադասությամբ:

Դրանից հետո նիստերի դահլիճում լսելի էին «Ամոթ, ամոթ» վանկարկումները: 

Դահլիճից լսվում էին հորդորներ, թե դա ԱԺ ներկայացուցչի խոսք չէ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չբղավել:

«Պարոն Եղոյան, հանգիստ, հանգիստ»,- հորդորեց Հակոբ Արշակյանը:

Հովիկ Աղազարյանը սեղանին դրված ջրի շիշը նետեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի ուղղությամբ: Իրավիճակը դահլիճում լարվեց, լսելի էին հայհոյանքներ:  

Արշակյանը հանդարտություն պահպանելու կոչ արեց նաև Հովիկ Աղազարյանին:

«Պարո՛ն Աղազարյան, լսեք, Ձեզ դուրս եմ հրավիրում դահլիճից և արգելում եմ այս նիստին Ձեր մասնակցությունը: Պարո՛ն Եղոյան, Ձեզ նախազգուշացում. խնդրում եմ տեղից չբղավել:

Հասկանալի է, որ ելույթը ավելի շատ օտարերկրյա շահերն էր ներկայացնում, քան հայաստանյան, ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ՝ էմոցիաների չտրվել: Կարող եք արձագանքել ելույթներով»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը՝ հորդորելով ներկաներին տեղից չբղավել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում