Հայաստանը վճռականորեն հեռվանում է միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից, և Եվրամիության հետ գործակցությունը նշանակալից դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Միրզոյանը՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ տալով ՀՀ-ԵՄ Անվտանգային և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 2024 թ. Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար, հույս հայտնել, որ աջակցությունը կշարունակվի նաև այս տարի:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան