Գլխավոր դատախազն Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դեռ գրություն չի ստացել գլխավոր դատախազից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով:
«Սպասում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
Նա չհստակեցրեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում է դատախազն առաջարկելու անձեռնմխելիությունից զրկել Արթուր Սարգսյանին։