Հունիսի 23-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 798 դեպք, որից 381-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 286, փլուզումի, որոնողափրկարարական՝ 4-ական, պայթյունի՝ 2, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, կեղծ ահազանգի, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 6-ական, օձ նկատելու՝ 61, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 212, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 34, 48 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 131, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ: