Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի՝ Ծարավ Աղբյուրի փողոցում, Նոր Խարբերդում, Արաբկիր վարչականում: Ընթացքում են նախագծանախահաշվային փաթեթը գնելու գործընթացները: Երևանի համար 24 մանկապարտեզի հին շենքն էլ կքանդվի, և նորը կկառուցվի: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել նաև հասարակական տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար նախատեսվող տուգանքին: Վաղը օրենսդրական փաթեթը կքննարկվի խորհրդարանում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: