Հունիսի 29-ին՝ ժամը 19:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Toyota, Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։