Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։

«Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։

Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
