Հունիսի 29-ին՝ ժամը 05։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
.jpg)
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։
Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։