Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։