Պեկինն արձագանքել է Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Նշվում է, որ Չինաստանը կշարունակի ապրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, իսկ Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի դեմ ավելի վաղ սահմանված մի շարք պատժամիջոցներ։
Ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ արագացնում է բարձր տեխնոլոգիական ոլորտներում օգտագործվող հազվագյուտ մետաղների արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների հիմնական պատճառն էին։
Դրանից հետո ԱՄՆ առևտրի նախարարը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային համաձայանագիր է ստորագրվել, որի համաձայն Չինաստանը, ի թիվս այլնի, պարտավորվում է Միացյալ Նահանգներին հազվագյուտ մետաղներ մատակարարել։