Հայաստանի բանկերում ընդհանուր առմամբ 17 միլիարդ դոլարի ավանդ է դրված, սակայն բանկային համակարգի գլխավոր նվաճումն, ըստ տնտեսագետների, այն է, որ թե՛ ավանդների, թե՛ վարկերի մեջ մեծ է դրամայինի կշիռը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ հիմա ժամանակն է, որպեսզի մարդիկ բանկերի միջոցով կարողանան ավելի բարձր եկամուտ ստանալ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։