Ռազմական հեղաշրջման բացահայտ կոչ արած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պատսպարելով` Կտրիճ Ներսիսյանն այդ կոչերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Առավել նողկալի է, որ այս ամենն այս սրբապիղծներն անում են Մայր Աթոռում: Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ:
Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ»,- գրել է Ռուբինյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է: Այնտեղ են իրավապահները՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հոգևորականների և ոստիկանների միջև
հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին
1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական
վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։