• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ հասարակական խորհրդի նիստի օրակարգում
Հասարակություն
18:1326 Հնս, 2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն ավելի քան արդարացրել է իր գործունեությունը, և ձեր մասնակցությունը ռազմավարական որոշումների քննարկմանը մեզ համար շատ կարևոր է»: Անդրադառնալով օրակարգի առաջին՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» հարցին՝ Ժաննա Անդրեասյանը խորհրդանշական է համարել, որ հարցի համազեկուցող հանդես է գալիս հասարակական սեկտորի ներկայացուցիչը, քանի որ երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարությունն իրապես մասնակցային քաղաքականություն է վարում, և հասարակական կազմակերպությունները և կառույցները դիտարկվում են՝ որպես համահավասար գործընկերներ. «Դրա վառ օրինակը «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքն է, որը մշակվել է համատեղ ջանքերով: Այս առումով այն դարձել է ուսանելի փորձ, և տարբեր միջազգային գործընկերներ մեզ դիմում են՝ ՀՀ փորձն ուսումնասիրելու նպատակով: Սա իսկապես ուրախալի է, քանի որ գործընկերության այս որակն է նաև, որ թույլ է տվել նման արդյունք ունենալ: Երիտասարդական կենտրոնների քաղաքականությամբ շատ կարևոր խնդիր ենք փորձում հասցեագրել՝ ՀՀ կառավարությունը մարզերում նախևառաջ տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն է վարում, և այդպիսի միջավայրերի ձևավորումն առաջին հերթին դառնում է երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց համախմբման, տարաբնույթ ծառայություններից ու ծրագրերից օգտվելու գործոն: Կան բնակավայրեր, որտեղ ձևավորված երիտասարդական կենտրոնները, ցավոք, գրեթե միակ հնարավորությունն են երիտասարդների համար որպես հանրային միջավայր՝ միասին որոշակի գաղափարներ քննարկելու: Մեր շատ բնակավայրեր զերծ են այդ հնարավորությունից, և երիտասարդական կենտրոնների քաղաքականությունը միտված է նաև լրացնելու այդ բացը: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն ներկայացնելու մեր անելիքներն այս ուղղությամբ և լսելու ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների հարցը տևական ժամանակ քննարկվել է, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. «Փորձել ենք հասկանալ, թե ինչ է առհասարակ նշանակում անվտանգությունը դպրոցներում, և ինչ հիմնական բաղադրիչներ այն ունի: Խոսքը թե՛ ֆիզիկական անվտանգության, թե՛ ընդհանուր առմամբ դպրոցներում ապահով միջավայրի ձևավորման մասին է: Այս հարցում, իհարկե, մոտեցումը չի կարող միատեսակ լինել, որովհետև, օրինակ՝ բոլորովին այլ խնդիրներ ունենք, երբ խոսում ենք մեծաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների կամ ավագ դպրոցների մասին, որտեղ համախմբված են դեռահասության տարիքում գտնվող մեծ թվով պատանիներ: Այլ է խնդիրը, երբ խոսում ենք փոքր դպրոցների մասին, որոնք տեղակայված են ավելի մեկուսացված բնակավայրերում, իսկ մեկ այլ անվտանգության հարց է, երբ դպրոցը, օրինակ՝ տեղակայված է փողոցների բանուկ հատվածներում: Իրականում անվտանգության խնդիրը բազմաշերտ երևույթ է՝ տարբեր բաղադրիչներով»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է հաստատել դպրոցների անվտանգության ստանդարտներ և դրանց համեմատ՝ քարտեզագրել դպրոցների խնդիրները և սահմանել լուծման ճանապարհները: «Սա նաև միջգերատեսչական աշխատանք է. ոստիկանության բարեփոխումների գործընթացում ձևավորվել է համայնքային ոստիկանություն, որը, կարծում եմ, դպրոցների անվտանգության ստանդարտի կարևոր մաս պետք է լինի: Հատկապես վերջին շրջանում դպրոցներում տեղի ունեցած մի քանի միջադեպեր վկայում են նման ստանդարտների հրատապության մասին, հետևաբար ցանկանում ենք նաև հասարակական խորհրդում այս հարցը քննարկել և լսել ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է նախարարը՝ ներկաներին մաղթելով շահագրգիռ քննարկում:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ երիտասարդական միջավայրի ուղեցույցի մշակումը բխում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի տրամաբանությունից և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրից: «Դեռևս 2022 թվականին նախարարի հրամանով հաստատվել էր երիտասարդական միջավայրի մասին ուղեցույցը, որտեղ սահմանվել էր երիտասարդական կենտրոնների գործունեության շրջանակը: Նշվել էր, որ դրանք պետք է ապահովեն երիտասարդների կարողությունների զարգացումը, ակտիվ քաղաքացիական կեցվածքը և դիրքորոշումը, ինտելեկտուալ ժամանցի անցկացումը, ինչպես նաև հանդիսանան տեղեկատվական հարթակներ՝ ոչ միայն ԿԳՄՍՆ, այլ տարբեր այլ գերատեսչությունների և տեղական ու միջազգային կառույցների ներկայացրած ծրագրերը հանրությանն արդյունավետ ներկայացնելու և այդ ծրագրերի առաջնային շահառուներ դառնալու տեսանկյունից: Կարևոր է, որ համայնքները ձևավորեն երիտասարդական կենտրոններ՝ գործընկերների հետ համագործակցությամբ կամ նպաստեն դրանց հիմնմանը: Հուսով եմ, որ երիտասարդական կենտրոնները տարեցտարի կբարձրացնեն իրենց գործունեության արդյունավետությունը, որին էլ միտված նաև երիտասարդական միջավայրի ուղեցույցի նոր տարբերակի մշակումը»,-նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին նոր ուղեցույցի մշակման համար, որն իրականացվել է ԵՄ «Երիտասարդները գործելիս. Հայաստանի երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:

Որպես նշյալ հարցի համազեկուցող՝ հանդես է եկել նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը: Ներկայացնելով երիտասարդական միջավայրի ուղեցույցի նախագիծը՝ նա նշել է, որ ուղեցույցի նպատակն է ապահովել հստակ ու միասնական մոտեցում՝ երիտասարդական միջավայրի ընդհանուր նկարագրի և գործառույթների վերաբերյալ, ինչպես նաև ծառայել որպես մեթոդական ուղեցույց՝ երիտասարդական կենտրոնների և տարածքների գործունեության արդյունավետ կազմակերպման և դրանց կողմից մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովման համար։

Ըստ բանախոսի՝ ուղեցույցի մշակման հիմք են հանդիսացել ոլորտային փաստաթղթերի ու նյութերի ուսումնասիրությունը, տեղական ու միջազգային, ինչպես նաև հայաստանյան երիտասարդական տարբեր կազմակերպությունների փորձի և տարածքների գործունեության դիտարկումները, ինչպես նաև 2022 թվականին հաստատված ԿԳՄՍՆ համանման ուղեցույցը:

Ուղեցույցում ներկայացված են երիտասարդական միջավայրի հնարավոր գործառույթները, այն է՝ երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: Ըստ այդմ՝ երիտասարդական կենտրոնն իրականացնում է շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում, կարողությունների բացահայտում ու շարունակական անձնային զարգացում, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում, ինչպես նաև կենտրոնի տարածքից, նյութատեխնիկական ու կրթական միջոցներից օգտվելու հնարավորության տրամադրում։ Երիտասարդական տարածքն ապահովում է երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների իրականացման, նրանց ինքնազարգացման և ժամանցի համար միջավայրի ապահովում, երիտասարդական ծրագրերի, միջոցառումների անցկացում, ինչպես նաև տարածքի, նյութատեխնիկական ու կրթական միջոցների ապահովում։ Արթուր Նաջարյանը ներկայացրել է նաև ուղեցույցով սահմանված երիտասարդական միջավայրի նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսները:

Օրակարգի երկրորդ հարցը՝ «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում», ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ վերջերս դպրոցներում տեղի ունեցած մի շարք միջադեպեր հերթական անգամ նախարարության ուշադրությունը սևեռել են ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայրի ապահովման հարցի վրա. «Այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել. նախ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում լիազորող նորմ ենք դրել, որով պետք է սահմանվեն դպրոցներում անվտանգության չափանիշները: Այնուհետև, մեր համապատասխան կառույցներին հանձնարարվել է մշակել բռնությունների կանխարգելման և դրանց դեպքում արձագանքման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ և ուղեցույցներ: Դրանք արդեն մշակվել են և տրամադրվել դպրոցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք հայտարարել անվտանգ և ապահով կրթության տարի, որի շրջանակում մի շարք գործընթացներ ենք պատրաստվում իրականացնել՝ սկսած մեթոդական ուղեցույցների տրամադրումից, որը կվերաբերի մի քանի ուղղություններով անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների, ինչպես նաև ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում ապահովությանը: Տարվա խորհրդին համապատասխան՝ նախատեսվում է ամեն ամիս իրականացնել հանրային մեկ միջոցառում և արշավ՝ բարձրացնելու նաև հանրային իրազեկման մակարդակը»:

Փոխնախարարը կարևորել է նաև դպրոցի պատասխանատվության հարցը. սեպտեմբերին դպրոցներին կտրամադրվեն ուղեցույցներ և ընթացակարգեր՝ ինչպես արագ արձագանքել դպրոցներում և ընտանիքներում տեղի ունեցած բռնություններին և ինչ քայլեր ձեռնարկել: «Զուգահեռ՝ այդ երկու ուղղություններով մշակվել է դասընթացների սխեմա, որով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը վերապատրաստումներ կիրականացնի ՏՄԱԿ-ների համար, իսկ վերջիններս՝ բոլոր դպրոցների փոխտնօրենների համար: Նախատեսում ենք առաջին կիսամյակում դրանք իրականացնել դպրոցներում, իսկ երկրորդ կիսամյակում՝ նաև նախադպրոցական ուսհաստատություններում: Ներկայում քննարկում ենք նաև մեծաթիվ սովորողներ ունեցող դպրոցների մուտքի սահմանափակման հնարավորության, տարածքի հստակ առանձնացման և այլ հարցեր: Հուսով ենք, որ վերոնշյալ աշխատանքների և համապատասխան իրավակարգավորումների ընդունման դեպքում ուսումնական հաստատություններում կունենանք ավելի ապահով և անվտանգ միջավայր»,- նշել է նա:

Զեկույցներից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին: Մասնավորապես՝ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դիտարկումները վերաբերել են երիտասարդական կենտրոնների ուղեցույցի մշակման հարցում միջազգային փորձի ուսումնասիրության, նշյալ կենտրոնների տարածքի հաստակ բաշխման, տարածքի պատասխանատուի և գրադարանավարի առկայության, ծրագրի շարունակականության ապահովման և մշակութային հաստատությունների հետ համագործակցության խնդիրներին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներին հետաքրքրել են դպրոցների ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, անձնակազմի պատասխանատվության, դասագրքերում անվտանգության կանոնների սահմանման, բուլինգի, այդ թվում՝ կիբերբուլինգի դեմ պայքարի, մեդիագրագիտության բարձրացման, դասղեկների դերի և երեխաների պատասխանատվության վերաբերյալ հարցերը:

Նիստի ավարտին նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

Դիտումների քանակ19
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015