Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կստեղծվի 1991 - 2025 թթ․ դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին, և գույքային ինչ վնասներ է կրել համայնքը: Հայտնաբերված խախտումները ավագանին կներկայացնի դատախազություն:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։