Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝
-
տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը,
-
կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը,
-
կառուցապատման շուկայի զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստող գործիքների ներդրմանը։
.jpg)
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։